Public offering

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

ԲԱԺԻՆ 1

Առարկա

1.1 Սույն հրապարակային պայմանները սահմանում են «Էկո Քարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Գործակալ) կողմից ֆիզիկական (այսուհետ նաև՝ Պրինցիպալ) էլեկտրական տրանսպորտի լիցքավորման հասանելիության ապահովման ծառայությունների (այսուհետ նաև՝ Գործակալական ծառայություններ)  մատուցման ընդհանուր դրույթներն ու պայմանները և հանդիսանում էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ապահովման ծառայությունների մատուցման գործակալական պայմանագիր (այսուհետ նաև՝ Գործակալական պայմանագիր կամ Պայմաններ)  կնքելու հրապարակային առաջարկ համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 453-րդ, 454-րդ հոդվածի դրույթների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 42-րդ գլխի դրույթների հաշվառմամբ։

Սույն պայմանագրի շրջանակներում Գործակալը գործում է Պրինցիպալի անունից և Պրինցիպալի հաշվին։

Սույն հրապարակային պայմանագիրը համարվում է Գործակալական պայմանագիր։

1.2 Պայմանները համարվում են Պրինցիպալի կողմից ամբողջությամբ և անվերապահորեն ընդունված (ակցեպտավորված)՝ Պրինցիպալի կողմից EcoCars հավելվածի ներբեռնման և Գործակալական ծառայությունից օգտվելուն ուղղված գործողություննեերի իրականացման պահից: Սույն կետի իմաստով գործողություններ են համարվում EcoCars հավելվածի միջոցով անձնական էջ ստեղծելը (գրանցվելը), Պայմանների ամբողջական ընդունման, օգտագործման պայմաններին և գաղտնիության քաղաքականությանը համաձայնելուն զուգորդմամբ։

ԲԱԺԻՆ 2

Օգտագործվող սահմանումներ

2․1 Գործակալ՝ «EcoCars» ապրանքային նշանի ներքո հանդես եկող «Էկո Քարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։

2.2 Գործակալի կայք՝ Գործակալի պաշտոնական ինտերնետային կայք՝ www.ecocars.am։

2.3 EcoCars հավելված տիրույթ, որի միջոցով Պրինցիպալը հանձնարարում է Գործակալին իր անունից կատարել սահմանված և թույլատրելի գործողություններ, փոփոխություններ, ինչպես նաև ծանոթանալ Գործակալական ծառայությունների մատուցմանն և Էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ծառայություններին առնչվող տեղեկություններին, փոփոխություններին:

2.4 Կոնտակտային կենտրոն՝ Գործակալի մասնագիտացված ստորաբաժանում, որտեղ զանգահարելով և/կամ գրավոր հարցման միջոցով անցնելով համապատասխան նույնականացում, Պրինցիպալը կարող է տեղեկություն ստանալ իրեն մատուցվող Գործակալական ծառայությունների, Էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ծառայություններին, հաշվարկված վճարների, մատուցվող հավելյալ ծառայությունների, ինչպես նաև Գործակալական ծառայությունների դադարեցման պատճառների վերաբերյալ՝ անհրաժեշտության դեպքում ստանալ տեխնիկական աջակցություն,

2.5 Գործակալական պայմանագիր՝ Սույն Պայմանների 4-րդ գլխում սահմանված փաստաթղթերի ամբողջություն, որը կնքվում է Պրինցիպալի հետ, երբ վերջինս ցանկություն է հայտնում օգտվել “Էկո Քարս» ՍՊԸ կողմից մատուցվող ծառայություններից:

2.6 Պրինցիպալ՝ ցանկացած անձ, ով նպատակ ունենալով լիցքավորել էլետրական տրանսպորտային միջոցը և կնքել է Գործակալական պայմանագիր։

2.7 Կողմ(եր)՝ Գործակալ և/կամ Պրինցիպալ։

2.8 Բիլինգային համակարգ՝ ավտոմատացված համակարգ, որի միջոցով հաշվառվում է Պրինցիպալին մատուցված Գործակալական ծառայությունների տեսակը, ծավալը, արժեքը, ձևավորվում ենփոխադարձ հաշվարկների ակտերը, հաշվարկվում են Պրինցիպալների պարտքերը, ստացված վճարումները և ներկայացվում ամփոփ արդյունքները (քաղվածք)։

2.9 Փոխադարձ հաշվարկների ակտ` Բիլինգային համակարգում վերլուծական հաշվարկի ռեգիստր, որն օգտագործվում է Հաշվարկային ժամանակահատվածում Պրինցիպալին մատուցվող Ծառայուունների ծավալների և դրանց դիմաց գանձվող վճարումների հաշվառման համար և ներկայացվում Պրինցիպալին՝ վճարման:

2.10 Հաշվարկային ժամանակաշրջան՝ օրացուցային ամիս, որի ընթացքում Պրինցիպալներին մատուցվել են ծառայությունները:

2.12 Անձնական էջ՝ EcoCars հավելվածում Պրինցիպալի անձնական էջը/տիրույթը, որի միջոցով Պրինցիպալը կարող է կառավարել Գործակալական ծառայությունները և Էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ծառայությունները։

2.13 Գաղտնաբառ` Գործակալական ծառայության որոշակի տեսակներից օգտվելու, ինչպես նաև Անձնական էջ մուտք գործելու համար Պրինցիպալի կողմից որոշվող տառերի, նշանների և/կամ թվերի համակցություն, որն օգտագործվում է Պրինցիպալի նույնականացման համար:

2.14 Անձնական տվյալներ՝ Պրինցիպալի անունը, ազգանունը, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցել և ըստ անհրաժեշտություն և Գործակալի պահանջով Պրինցիպալի կողմից ներկայացվող ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի այլ տվյալներ, որոնք թույլ են տալիս կամ կարող են թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Պրինցիպալի ինքնությունը  EcoCars հավելվածում գրանցվելիս։

2.15 EcoCars հավելված https://www.ecocars.am/hy/App՝ սմարթֆոնների, պլանշետների և այլ շարժական սարքերում աշխատելու համար նախատեսված ծրագրային հավելված, որը մշակվել է IOS, Android և այլ համակարգերի համար և ապահովում է լցակայանների օգտագործման հնարավորություն՝ էլեկտրական մեքենաների մարտկոցները լիցքավորելու համար:

2.16 Էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ծառայություն՝ էլեկտրական մեքենաների մարտկոցների լիցքավորումը Գործակալի ապրանքային նշանի տակ հանդես եկող գործընկերներին պատկանող լցակայաններում և/կամ տարածքներում ինչը կառավարվում է EcoCars ծրագրային հավելվածի միջոցով; Էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ծառայության ծավալը գնահատվում է կՎտժ-ով, որի արժեքը սահմանված է EcoCars հավելվածում, որում նեռված է նաև գործակալական վճարը: Էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ծառայությունը չի համարվում էլեկտրաէներգիայի մատակարարում, վաճառք կամ վերավաճառք։

2․17 Լցակայանների ցանց, Լցակայան – սարքավորում որի միջոցով Գործընկերները մատուցում են էլեկտերական տրանսպորտի լիցքավորման հասանելիության ապահովման ծառայություն։ 

2.18 Լիցքավորում՝ էլեկտրական մեքենայի մարտկոցի լիցքավորում, որը տևում է էլեկտրական մեքենայի մարտկոցի լիցքավորումը սկսելու պահից մինչև մարտկոցի լիցքավորման դադարեցումը։

2.19 Գործընկեր՝ էլեկտրական մեքենաների լցակայանի սեփականատեր կամ  դրա նկատմամբ տիրապետման և/կամ օգտագործման իրավունք ունեցող սուբեկտ, որի հետ ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա Պրինցիպալի անունից գործում է Գործակալը։

 

ԲԱԺԻՆ 3

Մատուցվող Գործակալական ծառայություններ

3.1 Սույն Պայմանների շրջանակում Գործակալը մատուցում է Գործակալական ծառայություններ, որով Գործակալը պարտավորվում է Պրինցիպալի անունից և Պրինցիպալի հաշվին կատարել գործողություններ, որոնք ուղղված են Էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ծառայություների  մատուցման կազմակերպմանը, այդ թվում բայց չսահմանափակվելով՝ հայթհայթել համապատասխան տարածք, էլեկտրական լցակայան և այլն։

Այս պայմանագրի շրջանակներում Գործակալի կողմից Գործընկերների հետ կնքված պայմանագրերով այն պարտականությունները, որոնք վերաբերում են Էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ծառայությանների մատուցմանը Պրինցիպալի համար ծագում են, թեկուզ և պայմանագրերում նշված լինի Գործակալը:

Կողմերն ընդունում են, որ Գործակալը չի իրականացնում էլեկտրաէներգիայի մատակարարում, վաճառք կամ վերավաճառք։

 

ԲԱԺԻՆ 4

Գործակալական պայմանագիր

4.1 Գործակալական ծառայություններից օգտվելու համար Պրինցիպալի կողմից EcoCars հավելվածի ներբեռնման և այդ ծառայությունից օգտվելուն ուղղված գործողություննեերի իրականացման պահից կնքվում է Գործակալական պայմանագիր։ Սույն կետի իմաստով գործողություններ են համարվում EcoCars հավելվածի միջոցով անձնական էջ ստեղծելը (գրանցվելը), Պայմանների ամբողջական ընդունման, օգտագործման պայմաններին և գաղտնիության քաղաքականությանը համաձայնելուն զուգորդմամբ։

4.2 Գործակալական Պայմանագիր կնքելու համար Գործակալի կողմից EcoCars հավելվածի միջոցով անձնական էջ ստեղծելու (գրանցվելու) համար անհրաժեշտ է նշել անձի անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև ըստ անհրաժեշտություն և Գործակալի պահանջով Պրինցիպալի կողմից ներկայացվող ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի այլ տվյալներ, որոնք թույլ են տալիս կամ կարող են թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Պրինցիպալի ինքնությունը EcoCars հավելվածում գրանցվելիս։

4․3 Գործակալը իրավունք ունի Պրինցիպալից պահանջել ներկայացնելու փաստաթղթեր, որոնք հաստատում են ֆիզիկական անձի ինքնությունը, իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման կամ հարկային հաշվառման տվյալները, տնօրենի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև լիազորվածի անձը հաստատող փաստաթուղթը, լիազորագիր և այլն։

4.4 EcoCars հավելվածում հրապարակված նկարագրության, պայմանների ու սակագների, ինչպես նաև յուրաքանչյուր ծառայությունից օգտվելու ընթացակարգերի, Անձնական տվյալների մշակման քաղաքականության հետ միասին հանդիսանում է Գործակալական պայմանագիր:  

4.5 Նշված փաստաթղթերի միջև տարընթերցումների և հակասությունների առկայության դեպքում դրանք կիրառվում են հետևյալ գերակայությամբ` Գործակալական պայմանագիր, օգտագործման պայմաններ, գաղտնիության քաղաքականությունը:

4.6 Գործակալական պայմանագրում Պրինցիպալի անձնական տվյալների վրիպակների դեպքում Գործակալն իրավունք ունի կատարելու ուղղումներ Գործակալական պայմանագրի անբաժան մասը հանդիսացող Անձը հաստատող փաստաթղթին համապատասխան:

4.7 Գործակալին ներկայացված Պրինցիպալի անձնական տվյալներն օգտագործվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով։

4.8 Գործակալի կողմից առաջարկվող Գործակալական ծառայությունների տեսակները, նկարագրությունները, դրանց մատուցման առանձնահատկություններն ու սակագները, ինչպես նաև Գործակալական ծառայություններին վերաբերող բոլոր տեղեկությունները սահմանվում են Գործակալի կողմից և հասանելի են Գործակալի EcoCars հավելվածի միջոցով:

4.9 ՀՀ օրենսդրության շրջանակներում Գործակալն իրավունք ունի հրաժարվել Գործակալական Պայմանագիրը կնքելուց և/կամ դրանց մի մասին հասանելիություն ապահովելուց հետևյալ հիմքերից թեկուզ մեկի առկայության դեպքում`

4.9.1 Պրինցիպալը Գործակալի նկատմամբ ունի չկատարված պարտավորություններ և/կամ սահմանված ժամկետներում վճարումները չկատարելու դեպքում, միակողմանի կարգով հրաժարվել է Գործակալական Պայմանագիրը կատարելուց՝ լուծված համարելով այն:

4.9.2 Պրինցիպալը Գործակալի նկատմամբ ունի չկատարված պարտավորություններ. չի վճարել նախկինում իրեն մատուցված ծառայությունների դիմաց:

4.9.3 Պրինցիպալը, նախկինում օգտվելով Գործակալի կողմից առաջարկվող Գործակալական ծառայություններից, խախտել է Պայմանագրի պայմանները, չի կատարել վճարումներ կամ թույլ է տվել կեղծիքներ կամ չարաշահումներ:

4.9.4 Գործակալի կողմից սահմանված ձևով չեն ներկայացվել պահանջվող փաստաթղթերը:

4.9.5 Պրինցիպալի կողմից ներկայացված փաստաթղթերում կամ տեղեկություններում առկա են կեղծիքներ կամ սխալ տվյալներ:

4.10 Գործակալական Պայմանագիր կնքելուց, Գործակալական ծառայություններին կամ դրանց մի մասին հասանելիություն ապահովելուց, գումարային սահմանաչափի սահմանումից կամ փոփոխումից առաջ Գործակալն իրավունք ունի իրականացնել Պրինցիպալի վճարունակության ստուգում օրենքով չարգելված ցանկացած եղանակով և աղբյուրից, այդ թվում` Պրինցիպալից պահանջելով ներկայացված տեղեկատվությունը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր, կատարելով համապատասխան հարցումներ և/կամ պահանջել լրացուցիչ ապահովման միջոցներ:

ԲԱԺԻՆ 5

Գործակալի և Գործընկերների միջոցով մատուցվող ծառայությունների կարգը և պայմանները

5․1․ Գործակալական ծառայությունները և Էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ծառայությունների տեսակների և սակագների, նկարագրի, պարտքերի վերաբերյալ տեղեկատվություն Պրինցիպալը կարող է ստանալ, Զանգերի կենտրոնից, EcoCars հավելվածի միջոցով։

5.2 Մատուցվող որոշ ծառայություններ Պրիցիպալի կողմից կարող են ակտիվացվել EcoCars հավելվածի կամ այլ հնարավոր եղանակներով:  

5.3 Նախքան մատուցվող Գործակալական ծառայությունների ակտիվացումը, Պրիցիպալը պարտավոր է ստուգել  Էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ծառայությունն օգտագործելու համար իր սարքավորման հնարավորություններն ու սահմանափակումները՝ հասկանալու համար, թե արդյո՞ք կարող է տվյալ սարքավորմամբ օգտվել ակտիվացվող Էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ծառայություններից: Հնարավոր ռիսկերը այս դեպքում կրում է Պրիցիպալը:

5.4 Էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ծառայություններըՊրիցիպալին կարող են մատուցվել միայն, եթե Պրիցիպալի սարքավորումը համապատասխանում է նման ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններին։

5.5 Գործակալական Պայմանագրի կողմ դառնալով՝ Պրիցիպալը տալիս է իր համաձայնությունը Գործակալի հավելվածի միջոցով ստանալու այլ կազմակերպությունների կողմից ուղարկվող գովազդային, առևտրային և/կամ այլ հաղորդագրություններ, նյութեր և/կամ տեղեկություններ:

5.6 Պետական, գործադիր և տեղական ինքնակառավարման մարմիններին մատուցվող ծառայությունների համար սահմանվում են «Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխանող պայմաններ:

5.7 Պրինցիպալը համաձայնում և ընդունում է, որ Էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ծառայություններից օգտվելու և/կամ դրանց հասանելիություն ունենալու հնարավորությունը կամ ծառայությունների որակը կախված է ստորև նշված այնպիսի հանգամանքներից և գործոններից, որոնք կարող են առաջացնել մատուցվող ծառայության ընդհատումներ, որակի վատթարացումներ կամ այլ խափանումներ, որոնք դուրս են Գործակալի վերահսկողությունից: Այդպիսի հանգամանքներ ու գործոններ են՝

5.7.1 ոչ բարենպաստ աշխատանքային միջավայրը (խոնավության, բարձր աստիճան, սարքավորման բնականոն աշխատանքի համար չնախատեսված շատ բարձր կամ ցածր ջերմաստիճան և այլն),

5.7.2 Պրինցիպալի կամ Գործընեկերների սարքավորման որակը, հնարավորություններն ու առանձնահատկությունները, տեխնիկական անսարքությունը կամ սխալ կարգաբերումները (մատուցվող Ծառայության հետ անհամատեղելի օպերացիոն համակարգերը, վիրուսները և այլն),

5.7.3 ֆորս-մաժորային իրավիճակները (ջրհեղեղներ, երկրաշարժեր, պատերազմ, պետական մարմինների որոշումներ, էլեկտրասնուցման խափանումներ, համաճարակներ և այլն),

5.7.4 այլ հանգամանքներ:

5.8 Մինչև Էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ծառայությունները օգտագործելը կարևոր է իմանալ, որ Գործակալը չի երաշխավորում՝ այնպիսի հանգույցների կամ սերվերների հետ տեղեկատվության փոխանակումը, որոնք ժամանակավոր կամ մշտապես անհասանելի են ինտերնետային ցանցի միջոցով,

5.9 Պրինցիպալի կողմից օգտագործվող սարքավորումը պետք է լինի սերտիֆիկացված, Գործընկերների սարքավորումների հետ համատեղելի և համապատասխանի ՀՀ օրենսդրության պահանջներին:

5.10 Պրինցիպալը պարտավոր է ՝

5.10.1 Էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ծառայություններից չօգտվել որևէ եղանակով, որը կարող է ազդել Գործընկերի և/կամ այլ սարքավորումների ապահով և անխափան աշխատանքի վրա,

5.10.2 չիրականացնել գործողություններ չթույլատրված հասանելիություն ստանալու և նման հասանելիությունը օգտագործելու նպատակով,

5.10.3 Էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ծառայություններիցօգտվելիս չխախտել Գործակալի, այլ Պրինցիպալների և Գործընկերների իրավունքներն ու շահերը, ՀՀ օրենսդրության, սույն Պայմանների դրույթները, պահանջները, Գործակալի կողմից սահմանված այլ կարգերն ու կանոնները,

ԲԱԺԻՆ 6

Գործակալական ծառայությունների մատուցումը

6.1 Գործակալը Գործակալական ծառայությունները մատուցում է ՀՀ օրենսդրությանը, Գործակալի ներքին ընթացակարգերին և քաղաքականություններին համապատասխան:

6.2 Գործակալական ծառայությունների մատուցման պայմանները հասանելի են ընկերության կայքի www.ecocars.am և EcoCars հավելվածում։

6.3 Պրինցիպալը համաձայնում և ընդունում է, որ Գործակալը ձեռնարկում է հնարավոր ողջամիտ միջոցներն ապահովելու համար Գործընկերների կողմից Էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ծառայությունների պատշաճ և շարունակական մատուցումը և Պրինցիպալի հասանելիությունը ծառայությանը, սակայն ծառայությունների պատշաճ և շարունակական մատուցումն ապահովելու Գործակալի պարտավորությունը լավագույն ջանքերը գործադրելու պարտականություն է և ոչ ավելին:

 

ԲԱԺԻՆ 7

Սակագներ, գանձումներ, Վճարման կարգն ու պայմանները

7.1 Գործակալն ինքն է սահմանում և իրավասու է սույն միակողմանի կարգով փոփոխել գործակալական ծառայության համար վճարի չափը:

7.2 Մատուցված բոլոր ծառայությունների համար գանձվող գումարների և մատուցված ծառայությունների ծավալների հաշվարկման և գանձումների համար հիմք են ընդունվում Գործակալի Բիլինգային Համակարգի և EcoCars հավելվածում ներկայացված տվյալները:

7.3 Գործակալն իր իրավասությունների շրջանակում կարող է սահմանել և հրապարակել մատուցված Գործակալական ծառայությությունների արժեքների հաշվարկի և գանձում իրականացնելու այլ կարգեր ու պայմաններ:

7․4․ Սույն Պայմանագրի շրջանակներում Պրինցիպալը EcoCars հավելվածում նշված՝ Էլեկտրական տրանսպորտի լիցքավորման վճարը վճարում է Գործակիլին, ով Պրիցիպալի հաշվին և Գործընկերների հետ իր կնքած պայմանագրերի հիման վրա վճարում է Լիցքավորման ծառայության դիմաց, որից պահում է իր գործակալական ծառայությունների դիմաց վճարը։

7.5. Ծառայությունների համար վճարումները որպես կանոն (եթե այլ բան սահմանված չէ Գործակալի կողմից) սահմանվում և հաշվարկվում են յուրքանչյուր լիցքավորման համար:

7.6 Ծառայությունները մատուցվում է կանխավճարային համակարգով:

7.7 Պրինցիպալը վճարումները, հաշվի լիցքավորումը կարող է իրականացնել բանկային փոխանցման, տերմինալների, բանկային վճարային քարտերի, առցանց, բջջային հավելվածների և/կամ Գործակալի կողմից ընդունելի այլ միջոցներով։

7.8 Գործակալի կողմից բիլինգային համակարգերում գրանցված տվյալների համաձայն ձևավորված և ներկայացված փոխադարձ հաշվարկների ակտը(Փոխադարձ հաշվարկների ակտիցքաղվածքը) դիտարկվում է որպես մատուցված ծառայությունների և դրանց ծավալի պատշաճ ապացույց:

7.9 Վճարումը համարվում է կատարված Գործակալի Բիլինգային Համակարգ գումարը մուտքագրելու պահից:

ԲԱԺԻՆ 8

Պայմանագրի դադարեցումը

8.1 Գործակալն իրավունք ունի միակողմանի դադարեցնելու Գործակալական պայմանագիրը, եթե Պրինցիպալը Գործընկերների սարքավորումներից օգտվելիս՝

8.1.1 օգտագործում է չսերտիֆիկացված սարքավորում,

8.1.2 անպատշաճ, անօրինական, կամ ոչ նպատակային է օգտագործում ծառայությունները,

8․2 Պրինցիպալն իրավունք ունի լուծել Գործակալական պայմանագիրը, մարելով վերջինիս հանդեպ ունեցած՝ այդ թվում վերջնահաշվարկի արդյունքում, բոլոր պարտքերը:

8.3 Կանխավճարային համակարգի Գործակալական պայմանագրի լուծման դեպքում չօգտագործված/կանխադրված գումարը ենթակա չէ վերադարձման:

ԲԱԺԻՆ 9

Պատասխանատվություն

9.1 Օրենսդրությամբ սահմաններում Գործակալը և Պրինցիպալը հրաժարվում է Գործակալական պայմանագրի համաձայն մատուցվող ծառայությունների հետ կապված միմյանց անուղղակի վնասների և բաց թողնված օգուտների հատուցման պահանջներ ներկայացնելուց: Սույն կետի իմաստով, Պինցիպալի կողմից Գործընկերոջը պատճառված իրական վնասներն ենթակա են հատուցման Պրինցիպալի կողմից եթե վերջինները խախտել են Գործակալական պայմանագրի 5-րդ բաժնի դրույթները։

9.2 Գործակալը չի երաշխավորում իր կամ համատեղությամբ Գործընկերների լցակայաններում հայտարարված հզորության հոսանքի տրամադրման կարողությունը համար, ինչպես նաև որևէ պատասխանատվություն չի կրում լիցքավորման որակի և արագության համար կապված Պրինցիպալի էլեկտրական մեքենայի առանձնահատկությունների, անսարքությունների կամ թերությունների հետ,

9.3 Գործակալը պատասխանատվություն չի կրում՝

9․3․1․ Eco Cars հավելվածի սխալ աշխատանքի և կապի խափանումների համար, որոնք տեղի են ունեցել Պրինցիպալի շարժական սարքի անսարքության հետևանքով,

9․3․2․ Լցակայանի մուտքի անհնարինության համար՝ այլ տրանսպորտային միջոցների մուտքը դրան խոչընդոտելու կամ այլ էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման պորտը ժամանակին բաց թողնելու, ինչպես նաև այլ անձանց կողմից խոչընդոտելու դեպքում,

9․3․3 Պրինցիպալի էլեկտրական մեքենայի և/կամ այլ գույքի անվտանգության և պահպանության համար՝ ծառայություններ ստանալիս և/կամ Լցակայանի մոտ կայանատեղում կայանելիս:

9.3.4 տեխ․ անվտանգության այլ պայմանների դեպքում։

9.4 Պրինցիպալը պատասխանատվություն է կրում՝

9.4.1 սույն Պայմանների խախտմամբ Էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ծառայություններն օգտագործելու դեպքում Գործակալին կամ Գործընկերոջը կամ նրանց գույքին պատճառված վնասի համար,

9.4.2 Սարքի և/կամ Սարքավորումների, դրա պատկանելիքների, մալուխների և այլ պարագաների պահպանման համար, իսկ դրանց փչացման, սխալ օգտագործման, կորստի, վնասվածքի կամ հափշտակության դեպքում Գործընկերնաց պատճառած վնասի փոխհատուցման համար,

ԲԱԺԻՆ 10

Անձնական տվյալների պաշտպանություն

10.1 Պրինցիպալը տալիս է համաձայնություն իր անձնական տվյալների մշակումը Գործակալի ինտերնետային կայքում հրապարակված Անձնական տվյալների մշակման ծանուցում/անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության համաձայն իրականացնելու համար:

10.2 Գործակալն իրավասու է բացահայտել իր Պրինցիպալների կողմից օգտագործված ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկությունները՝ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և ՀՀ այլ օրենքներով նախատեսված կարգով և սահմաններում:

10․3 Գործակալն իրավասու է բացահայտել իր Պրինցիպալների անձնական տվյանլները Գործընկերներին։

10.4 Գործակալը կամ իր գործընկերները, որպես մարքեթինգային կամ առևտրային գործունեության մի մաս, ինչպես նաև պարտքերի հավաքագրման կամ Պրինցիպալի Անձնական տվյալների ճշգրտման և թարմացման համար՝ գրավոր ձևով, հեռախոսով, SMS ծառայության միջոցով, էլեկտրոնային փոստի հասցեով կամ այլ կերպ կարող են կապ հաստատել Պրինցիպալի հետ` օգտագործելով Պրինցիպալի անձնական տվյալները: Նշվածը ներառում է նաև Գործակալի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական և գովազդային բնույթի հաղորդագրությունների ուղարկումը: Սույնով Պրինցիպալը թույլատրում է այս ձևով կապի հաստատումը իր հետ:

ԲԱԺԻՆ 11

Պատշաճ ծանուցում

11.1 Պրինցիպալի կողմից նշված էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կոնտակտային հեռախոսահամարը համարվում են հիմք հետագա բոլոր գործառույթների, այդ թվում ծանուցումների համար։ Ծանուցումը կհամարվի պատշաճ կատարված, եթե այն ուղարկվել է Պրինցիպալի կողմից նշված էլեկտրոնային հասցեով, կոնտակտային հետախոսահամարով (SMS)՝ անկախ Պրինցիպալի կողմից այն ստանալու փաստից։

11.2 Գործակալի կողմից ուղարկված ծանուցումները, այդ թվում` փոխադարձ հաշվարկների ակտերըև դիմումները, համարվում են պատշաճ, եթե հանձնվել են առձեռն կամ ուղարկվել են էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով։

ԲԱԺԻՆ 12

Եզրափակիչ դրույթներ

12.1 Սույն Պայմաններն ուժի մեջ են մտնում Գործակալի պաշտոնական կայքում և և EcoCars հավելվածում հրապարակման պահից։

12.2 Գործակալն իրավունք ունի ցանկացած ժամանակ (միակողմանիորեն) կատարել փոփոխություններ և լրացումներ Գործակալական պայմանագրում, որոնք ուժի մեջ կմտնեն Գործակալի պաշտոնական կայքում և և EcoCars հավելվածում հրապարակման պահից։

12.3 Գործակալն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասամբ փոխանցել Գործակալական պայմանագրով ամրագրված իր իրավունքները կամ զիջել իր պարտավորություններն այլ անձի` առանց Պրինցիպալի համաձայնության:

12.4 Սույնով չկարգավորված Գործակալի և Պրինցիպալի մյուս փոխհարաբերությունները կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրության համաձայն:

12.5 Գործակալական պայմանագրի որևէ դրույթ անվավեր կամ առոչինչ ճանաչվելու դեպքում մնացած դրույթները չեն փոփոխվում և մնում են ուժի մեջ:

12.6 Սույն փաստաթուղթը կազմված է հայերեն լեզվով, սակայն կարող է թարգմանվել և զուգահեռ հրապարակվել նաև այլ լեզուներով: Հայերենի և այլ լեզվով հրապարակումների միջև հակասության դեպքում գերակա է հայերեն տարբերակը:

12.7 Սույն Պայմանները կիրառվում են մինչ սույն Պայմանների ուժի մեջ մտնելը Կողմերի միջև կնքված նախկին բոլոր Պայմանագրերի և դրանց հիման վրա մատուցվող Ծառայությունների նկատմամբ: Գործակալի վավերապայմանները «Էկո Քարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Եթե մինչև սույն Պայմանների ուժի մեջ մտնելը Պրինցիպալը Գործակալի հետ կնքել է Գործակալական պայմանագիր և/կամ օգտվում է Գործակալի կողմից մատուցվող ծառայություններից, ընկերության ինտերնետային կայքում փոփոխություններով և լրացումներով սույն Պայմանները հրապարակվելու պահից գործում են սույն Պայմանները։ Եթե Պրինցիպալը սույն Պայմաններն ուժի մեջ են մտնելուց հետո 7 օրյա ժամկետում շարունակում է օգտվել Գործակալի ծառայություններից, ապա սույն Պայմանները համարվում են Պրինցիպալի կողմից համաձայնեցված (ակցեպտավորված) և գործողությամբ ընդունված ամբողջությամբ և անվերապահ։

 

Հասցեն՝ ՀՀ, ք․ Երևան, Նորք 6 փ․, 2 նրբ․, տ․ 11/4   

 

Ինտերնետային կայք՝ www.ecocars.am։