Լիցքավորիչների Ցանց

   Էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններ – դա արդեն ապագա  չէ , դա այլևս այն իրականությունն է, որն արդեն հասանելի է բոլորին:


   Մեր օրերում այլընտրանքային էներգիայի նկատմամբ հետաքրքրությունն աճում է, զարգանում,  վերածվելով նորարարության և արտադրության: Այսօր ճանապարհներին էլեկտրամոբիլներ տեսնելն այլևս զարմանք չի առաջացնում շատերի մոտ , ինչպես դա տեղի ունեցավ ընդամենը մի քանի տարի առաջ: Այժմ էլեկտրամոբիլը սովորական է դարձել ինչպես մեր մայրաքաղաքում այնպես էլ մարզերում  և գյուղերում:

   Էկոլոգիապես մաքուր տրանսպորտի պահանջարկը առաջ է բերում  էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների  և դրանց սպասարկման կետերի կազմակերպման առաջարկ: Էկոքարսը Էլեկտրամոբիլների  լիցքավորման կայանների առաջին ազգային ցանցն է, որը սոցիալական ծրագրի շրջանակներում Ուկրաինայի հայերի միության աջակցությամբ ներմուծել է Հայաստան ավելի քան 30 լիցքավորման կայան, և դա դեռ ահռելի հեռանկարով գործունեության մեկնարկն է : Էկոլոգիապես մաքուր տրանսպորտի պահանջարկը վերջերս բավականին  աճ է գրանցել, ուստի մենք ջանք չենք խնայում  հարմարավետ միջավայր ստեղծել էլեկտրամոբիլների սեփականատերերի համար: Մեր լցակայանների առավելությունը անկասկած դա տեղանքի հարմարավետությունն է և անխափան աշխատանքը.

 


   Եթե դուք ունեք էլեկտրամոբիլ , ապա ձեր քաղաքում էլեկտրամոբիլի  լիցքավորման կայաններ ունենալը հսկայական առավելություն կլինի Ձեզ համար: Դուք կարող եք Ձեր սմարթֆոնում ունենալ մեր հավելվածը և ցանկացած պահի հետևել, թե որտեղ կարող եք լիցքավորել Ձեր էլեկտրամոբիլը:


   Էկոքարսը մշակել է հատուկ ծրագիր, որի շնորհիվ յուրաքանչյուրը կարող է իր քաղաքում հատուկ պայմաններով բացել էլեկտրամոբիլների լիցքավորման կայան և ինչո՞ւ ոչ, ստանալ նաև եկամուտ:

   Մշակվել է նաև Էկոքարս ընկերության Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների  քարտեզ, որի միջոցով կարող եք նախօրոք պլանավորել Ձեր երթուղին , որպեսզի լիցքավորման խնդիր չունենաք: 
 Այսօր Էկոքարսը  Էլեկտրամոբիլների լիցքանորման կայանների ամենալայն ցանցն է: Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների մեր քարտեզը ներառում է Հայաստանի Հանրապետության առավել խիտ բնակեցված տարածքները: Իհարկե, մենք չենք պատրաստվում կանգ առնել արդեն ստեղծվածի վրա, և ցանկանում ենք մեր աշխարհագրությունը ընդլայնել ՀՀ սահմաններից դուրս: